Սահմանադրության ուժի մեջ մտնելու ու պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետները

22.12.2015 | 10:44 | Ընտրություններ, Օգտակար նյութեր

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշում կայացրեց ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ընդունված համարելու մասին։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ փոփոխությունների հիմնական մասը, սակայն, համաձայն անցումային դրույթների, փոփոխությունների որոշ մասն ուժի մեջ է մտնելու հետագայում՝ մաս առ մաս։

Քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել և ներկայացնում է «գունավոր» սահմանադրություն, որում արտացոլվում են դրույթների ուժի մեջ մտնելու պահերը՝ ըստ տեքստի գույների:

Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկեցինք և ներկայացնում ենք առանձին նյութով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև