Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա

19.02.2016 | 13:10 | Ընտրություններ

Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է և նոր սահմանադրությունն արդեն ընդունված դրա հետ կապված «Իրազեկ Քաղաքացիների Միավերումը» ներկայացրել է վիճակագրական վերլուծություն:

Ազգյին Ժողովն իր գարնանային նստաշրջանում քննարկելու և ընդունելը է նոր Ընտրական Օրենսգիրքը, որով քննարկման առառկա է լինելու նաև դիտորների լիցենզավերման կարգը:

Այդ իսկ պատճառով, հարկ ենք համարում ներկայացնել հակիրճ վիճակագրական թվեր, որոնք պազ կցուցանեն ընտրական տեղամասերում դիտորդների ներկայության կարևորությունը:

Այսպիսով, ունենալով բոլոր ընտրական տեղամասերի արդյունքերը և համադրելով «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության կողմից դիտարկված տեղամասերի ցանկը մենք կատարել ենք ներքո հիշյալ հետազոտությունը: 1998 տեղամասերից «Քաղաքացի Դիտորդը» ներկայացուցիչներ է ունեցել 526-ում, որոնք բաշխված են եղել ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում: Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ և որտեղ չեն եղել դիտորդներ, քվեարկության պատկերը եղել է հետևյալը:

Stat graf1 arm

Դիտորդ կա Դիտորդ չկա
Այո % 58,5 65,5
Ոչ % 36,7 30,3
Անվավեր % 4,5 3,9
Մասնակցություն % 47,6 52,3

 

Ստացվում է, որ այն տեղամասերում, որտեղ չեն եղել դիտորդներ, մասնակցությունը միջինում 5%-ով բարձր է եղել, «այո»-ի քվեները շատ են եղել 7%-ով, իսկ «ոչ»-ի քվեները քիչ են եղել 6,5%-ով՝ համեմատաբար դիտորդներով տեղամասերի հետ: Հաշվի առնելով թե դիտորդներով և թե առանց դիտորդների տեղամասերի հավասար բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում, կարելի է պնդել, որ տարբերությունը կարող է բացատրվել բացառապես դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում խախտումների կանխարգելմամբ և առանց վերահսկողության տեղամասերում խախտումների առավել առատությամբ:

Ավելին, մենք մեր նախկին հետազոտության մեջ ենթադրել էինք, որ «այո»-ի քվեների բաշխվածության երկսապատ հիստոգրամը պայմանավորված է երկու տարբեր գործընթացներով՝ տեղամասների արդյունքների կեղծված լինել-չլինելու հանգամաքով: Եթե կազմենք նույն հիստոգրամները դիտորդների կողմից վերահսկված և չվերահսկված տեղամասերի համար, ստանում ենք հետևյալ պատկերները

Stat graf2 arm

Stat graf3 arm

Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ ամենահավանական արդյունքը «այո»-ի քվեների եղել է 30%-ի մոտ է, իսկ այն տեղամասերում որտեղ չեն եղել դիտորդներ՝ 80%-ի մոտ:

Ընդորում, եթե դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում «այո»-ի քվեների բաշխվածությունը երկսապատ է, ինչը նշանակում է, որ դիտորդները միշտ չէ, որ կարողանում են կանխել խախտումները: Սակայն փոխարենըը բավականին միասապատ բաշխում ունեն «այո»-ի քվեները այն տեղամասերում, որ «Քաղաքացի-դիտորդներ» չկաին, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ տեղամասերում ընտրակեղծիքները եղել են համատարած ու չի եղել որոշ էական քանակով տեղամասերում դրանց կանխման ինստիտուտ:

Հետևապես, կարելի է միարժեք պնդել, որ քաղաացիական հասարակության կողմից ընտրական տեղամասում վերահսկողությունը, թեև միարժեք չի կանխում բոլոր կեղծիքները, սակայն էականորեն նվազեցնում է դրանց տեսկարար կշիռը:

Հովսեփ Ղազարյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև