Օրենքների ընդունման ժամանակացույց

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Քանի որ 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրության փոփոխություններով ուղղակիորեն սահմանվում է, որ պետք է ընդունվեն կամ փոփոխվեն բազմաթիվ օրենքներ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակում է պարտադիր կարգով ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը, նշելով դրանց ուժի մեջ մտնելու ամսաթվերը, ինչպես նաև նախագահի ՆՀ-170-Ա հրամանագրով սահմանված նախագծերի մշակման համար պատասխանատու մարմիններն ու Ազգային ժողովին ներկայացնելու վերջնաժամկետները: Ցանկում նաև նշված է, թե համապատասխան օրենքի ընդունման համար քանի՞ պատգամավորի ձայն է անհրաժեշտ:

Այսպես, օրինակ, ընտրական օրենսգիրքի նախագիծը պետք է Արդարադատության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակվի և ապա Ազգային ժողովին ներկայացվի ոչ ուշ, քան 2016 թվականի մարտի 1-ին: Ազգային ժողովն իր գարնանային նստաշրջանում այն պետք է ընդունի առնվազն 79 «կողմ» ձայներով: Նոր ընտրական օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունիսի մեկին:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ օրենք՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը պետք է մշակվի տարածքային կառավարման և զարգացման արդարադատության նախարարությունների կողմից և օրենսդրի դատին ներկայացվի ոչ ուշ, քան 2016 թվականի սեպտեմբերի 1-ը: Այս օրենքն ընդունվելու է նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ և ուժի մեջ է մտնելու 2017-ի հունվարի 1-ին:

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ (PDF)

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: