Առաջին հանրապետության անկումը (անիմացիոն տեսանյութ)

02.12.2016 | 11:55 | Տեսանյութեր

1920 թվականին սկսվեց Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը, որը նույն տարվա աշնանը Հայաստանի Հանրապետության համար սկսեց տալ իր դառը պտուղները: Սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Իսկ նոյեմբերի 29-ին հյուսիս-արևելքից Հայաստան մտավ ռուսական 11-րդ Կարմիր բանակը:

Արդյունքում, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին անկում ապրեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Տեսանյութում քննարկվում են այդ դեպքերն ու դրանց նախապատմությունն ու հետևանքները:

 

 

“Իրազեկ քաղաքացիների միավորում”


Կարդացեք նաև