Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը (Ա1+)

26.01.2017 | 14:27 | Մամուլը մեր մասին

Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանը կքննի արդեն վաղը՝ հունվարի 26-ին: Լապշինի շահերը կներկայացնեն ռուսաստանցի և իսրայելցի փաստաբանները: Եթե դատարանը չբավարարի Լապշինի բողոքը, ապա վերջինս կարող է դիմել Բելառուսի գերագույն դատարան:

Այս մասին առավել մանրամասն զրուցելու համար « Ա1+»-ը հրավիրել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանին:

Այսօր հնչած հետևյալ տեսակետի հետ,  թե Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը, համաձայն է նաև Աննա Փամբուխչյանը:

«Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը», -ասում էնա:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


Կարդացեք նաև