ԵՄ կառույցները աջակցում են ՄԻՊ-ի կայացմանը

14.02.2017 | 17:36 | Հայաստանի արտերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 2005-2016թթ.-ին ստացված այլ պետությունների պետական մարմիններից, Եվրամիությունից և այլ արտերկրյա կազմակերպություններից ստացված գույքին և դրամաշնորհներին։

Այսպիսով, այս ժամանակահատվածում ՄԻՊ-ին անհատույց աջակցություն են ցուցաբերել հիմանականում Եվրամիության կառույցներն ու անդամ պետությունները։ Ստացված դրամաշնորհները և գույքը այս ժամանակահատվածի համար կազմել է շուրջ 342,8 մլն դրամ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակից 2005-2011թթ․-ին ՄԻՊ-ին գույքի կամ դրմաշնորհի տեսքով տրամադրվել է ավելի քան 18,5 մլն դրամ։ 2006-2013թթ․-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ՄԻՊ-ին տրամադրված գույքը և դրամաշնորհը կազմել է մոտ 148,6 մլն դրամ։

Եվրոպայի խորհուրդի կողմից 2007-2012թթ․-ին ՄԻՊ-ին տրամդրված գույքը և դրամաշնորհը կազմել են 27,7 մլն դրամ, իսկ ահա Եվրոպական հանձնաժողովի կողմից 2009-2012թթ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված աջակցությունը կազմել է ավելի քան 144,2 մլն դրամ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի կողմից 2011-2012թթ․-ին ՄԻՊ-ին հատկացվել է ավելի քան 3,8 մլն դրամի անհատույց աջակցություն։ 2012թ․-ին ՄԻՊ-ը Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանատներից ստավել է համապատասխանաբար 11,3 և 6,3 մլն դրամի աջակցություն։ Նույն թվականաին ևս մոտ 1,9 մլն դրամի աջակցություն է ստավցել ՄԱԿ-ի գրասենյակի կողմից։

Նշենք, որ ՄԻՊ-ի կողմից ստացված գույքը հիմանկանում իրենից ներկայացնում է գրասենյակի համար անհարաժեշտ գույք՝ կահույք, համակարգչային տեխնիկա և այլն։

Վերը նշվածից պարզ է դառնում, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման համար Եվրոպական տարբեր կառույցներ կարծես միմյանց հետ մրցելիս լինեն աջակցության հարցում, այսինքն հստակ երևում է Եվրամիության (ու անդամ պետությունների) ցանկությունը աջակցելու այս ինստիտուտի կայացմանը։

Տաթևիկ Վարդանյան,
«Իրազեկ քաղաքացիների միվորում» 


Կարդացեք նաև