«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 4-րդ սեմինար-թրեյնինգ

23.01.2017 | 18:48 | Միջոցառումներ, Լրագրողների վերապատրաստում

Հունվարի 20-22-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 23 լրագրողներ։

«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում Նորին Գերազանցություն պարոն Ռիչարդ Մ. Միլլս կրտսերը, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Նորին Գերազանցություն պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ներկայացուցիչ Արա Մարգարյանը։

Լրագրողների համար զեկույցով հանդես եկան Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։


Կարդացեք նաև