«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 3-րդ սեմինար-թրեյնինգ

13.06.2016 | 14:56 | Միջոցառումներ, Լրագրողների վերապատրաստում

Հունիսի 10-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով 3-րդ սեմինար-թրեյնինգը լրագրողների համար։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստնանի առաջատար լրատվամիջոցների 26 լրագրողներ։

«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Նորին Գերազանցություն Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։

Լրագրողների համար զեկույցով հանդես եկան Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Հայկ Գևորգյանը։


Կարդացեք նաև