«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 1-ին սեմինար-թրեյնինգ

14.09.2015 | 16:07 | Միջոցառումներ, Լրագրողների վերապատրաստում

Սեպտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար-թրեյնինգ լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» թեմայով։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 18 լրագրողներ։

«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն, տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տնտեսական փորձագետ Հրայր Մանուկյանը և NewsLine լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արթուր Մինասյանը։

Լրագրողների համար զեկույցով հանդես եկան Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։


Կարդացեք նաև