Դասընթաց Սյունիքում «Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին» խորագրով

06.03.2017 | 15:18 | Միջոցառումներ

2017 թ-ի մարտի 5-ին «Գորիս» հյուրանոցի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ դասընթաց «Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին» խորագրով, որին մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ Սյունիքի մարզից։ Մասնակիցները ծանոթացան ընտրական նոր գործընթացներին, ընտրության կարգին, ինչպես նաև ընտրողի իրավունքներին։

Դասընթացը վարում էր  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոննիսյանը:

 

 


Կարդացեք նաև