Մարդիկ պետք է իրենց մեջ մի քիչ Արթուր Սարգսյան գտնեն. «Ասպարեզ»

Sorry, this entry is only available in Armenian.

-Դանիել, որքանո՞վ էր սպասելի Արթուր Սարգսյանի մահը:

-Ճիշտն ասած՝ ես չէի սպասում, որ նրա առողջական վիճակը այդքան վատ է: Եվ ամենակարեւորը՝ կարծում էի, որ իշխանությունները իսկապես մտածում են այն մասին, որ պետք չի հասցնել դրան, որովհետեւ դա հստակ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրություններ կստեղծի:

-Հետագա ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել:

-Թունիսում հեղափոխությունը սկսվեց նման դեպքից: Հունաստանում, ճիշտ է, հեղափոխության չհասան, բայց, ըստ էության, շատ լուրջ բախումներ էին ժողովրդի եւ իրավապահների միջեւ, սկսվեցին մեկ մահից: Էնպես որ, գիտեք, դժվար է ասել, բայց ամեն դեպքում սա ազդելու է Հայաստանի թե առաջիկա ընտրությունների, թե առհասարակ Հայաստանում տիրող մթնոլորտի վրա:

-Ինպիսի՞ ազդեցություն կունենա այս դեպքը առաջիկա ընտրությունների վրա:

-Ես հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր ընտրակաշառքով կամ այլ եղանակով մտադիր են քվեարկել իշխանություններին, այդ մարդիկ եւս մեկ անգամ կհիշեն եւ կփորձեն համեմատել իրենց արարքը Արթուր Սարգսյանի արարքի հետ եւ կհասկանան, թե որքան նողկալի է ընտրակաշառք վերցնելը Արթուր Սարգսյանի արարքի համեմատ:

Մարդիկ պետք է իրենց մեջ մի քիչ Արթուր Սարգսյան գտնեն, մի քիչ հաց բերող դառնան, մի քիչ, մեկ տոկոսով: Եթե Հայաստանի բոլոր քաղաքացիները գոնե մեկ տոկոսով Արթուր Սարգսյան լինեն, չեմ ասում 100%-ով, չեմ ասում մեքենան ուտելիք լցնեն եւ մինչեւ ատամները զինված զորքը ճեղքելով ուտելիք հասցնեն, չէ, մի տոկոսով եթե հաց բերող լինեն իրենք, ապա մենք միանգամից կարթնանանք լրիվ նոր երկրում:

Related Posts: