Հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավար, Ն.Գ. դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

Ապրիլի 14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, ներառյալ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանին հրավիրել էր ԵՄ պատվիրակություն: ՀԿ-ն ներկայացրել է մինչև խորհրդարանական ընտրությունները վարչական ռեսուրսների չարաշահման իր բացահայտումները, Դանիել Իոաննիսյանի անձնական տվյալների տարածումը և դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 30 հայցերն ընդդեմ ՀԿ-ի և ծրագրերի ղեկավարի։ Դեսպանն ընդգծել է գաղտնիության իրավունքն հարգելու կարևորությունը՝ ամրագրված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։ Նա նաև վերահաստատել է բոլոր ենթադրյալ խախտումների վերաբերյալ վստահելի, արագ, արդյունավետ և թափանցիկ հետաքննություն կատարելու կարևորությունը։

Առնչվող