Ուժի մեջ մտան Սահմանադրության մի շարք դրույթներ

19.05.2017 | 11:39 | Չդասակարգված

2015թ․ դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ընդունված նախագիծը, ինչպես հայտնի է մաս-մաս է ուժի մեջ մտնում։

Փոփոխությունների մի մասը պետք է ուժի մեջ մտեր 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը, այն է՝ այսօր:

Մասնավորապես, այսօրվանից ուժի մեջ է մտնում Սահմանադրության 90-107-րդ, 109-112-րդ հոդվածները, 113 հոդվածի 1-ին մասը, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածները:

Քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել և ներկայացնում է «գունավոր» սահմանադրություն, որում արտացոլվում են դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ըստ տեքստի գույների:

Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկեցինք և ներկայացնում ենք առանձին նյութով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև