«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» սեմինարի մասնակցության հրավեր

21.06.2017 | 19:00 | Միջոցառումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար կազմակերպում է երկօրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։

Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել լրագրողների մասնագիտական հմտությունները Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում։ Միջոցառմանը զեկույցով հանդես են գալու Հայաստանում ներկայացված օտարեկրյա դեսպաններ, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար փորձագետներ: ԻՔՄ կազմակերպած միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Հայտադիմումներն ընդունվում են մինչ հունիսի 27-ը։

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 7-9 Ծաղկաձորում։ Մեկնում ենք ուրբաթ ժամը 18։00-ին, վերադառնում կիրակի՝ նույն ժամին: Մրցույթի արդյունքում ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, գիշերակացը, սննունդը և մյուս բոլոր ծախսերը կապահովվեն:

 

 


Կարդացեք նաև