«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 5-րդ սեմինար-թրեյնինգ

10.07.2017 | 14:27 | Միջոցառումներ, Լրագրողների վերապատրաստում

Հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 24 լրագրողներ։

«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում Ն․գ․ պարոն Ռիչարդ Մ. Միլլս կրտսերը, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն․գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան  Եժի Մարեկ Նովակովսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ներկայացուցիչ Արա Մարգարյանը։

Ինչպես նաև լրագրողների համար զեկույցով հանդես եկան «Ազատություն» ռադիոկայանից Սարգիս Հարությունյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

 


Կարդացեք նաև