30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը

14.07.2017 | 18:00 | Հայտարարություններ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:

Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ և առաջիկա երկու շաբաթներում կայանալու են դատարանի առաջին նիստերը: Դատարանի հասցեն է Նազարբեկյան թաղամաս («17 թաղամաս») 40:

Հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ նիստերը դռնբաց են և ներկայացնում ենք դատական նիստերի ժամանակացույցը․

 Ամսաթիվ    Ժամ Գործի համար Հայցվոր Դպրոց/Մանկապարտեզ
1. 17 հուլիս 11:00 ԵԱԴԴ/1134/02/17 Երանուհի Հարությունյան Երևանի 64 դպր․
2. 17 հուլիս 12:30 ԵԱԴԴ/1119/02/17 Լիլիթ Թևանյան Երևանի 17 դպր․
3. 17 հուլիս 16:00 ԵԱԴԴ/1053/02/17 Արուսյակ Մուրադյան Էջմիածնի 4 դպր․
4. 18 հուլիս 10:30 ԵԱԴԴ/1046/02/17 Նաիրա Մանուկյան Երևանի 34 դպր․
5. 18 հուլիս 11:00 ԵԱԴԴ/1126/02/17 Լիանա Պետրոսյան Երևանի 129 դպր․
6. 18 հուլիս 12:00 ԵԱԴԴ/1065/02/17 Կարինե Մովսիսյան Գորիսի 1 դպր․
7. 18 հուլիս 16:40 ԵԱԴԴ/1049/02/17 Արմենուհի Զուրնաչյան Երևանի 4 դպր․
8. 18 հուլիս 16:40 ԵԱԴԴ/1044/02/17 Գայանե Մարտիրոսյան Երևանի 10 դպր․
9. 19 հուլիս 10:00 ԵԱԴԴ/1050/02/17 Գայանե Դեմիրյան Երևանի 71 դպր․
10. 19 հուլիս 11:00 ԵԱԴԴ/1060/02/17 Նարա Պետրոսյան Երևանի 77 դպր․
11. 19 հուլիս 12:00 ԵԱԴԴ/1066/02/17 Անուշ Հայրյան Երևանի 170 դպր․
12. 19 հուլիս 16:00 ԵԱԴԴ/1054/02/17 Արտուշ Վիրաբյան Բերդի 1 դպր․
13. 19 հուլիս 16:40 ԵԱԴԴ/1064/02/17 Հռիփսիմե Դավթյան Երևանի 40 դպր․
14. 20 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1047/02/17 Գոռ Այվազյան Արմավիրի 9 դպր․
15. 21 հուլիս 10:00 ԵԱԴԴ/1124/02/17 Անուշ Մխիթարյան Երևանի 37 մնկ․
16. 21 հուլիս 11:00 ԵԱԴԴ/1131/02/17 Մարգարիտ Ալեքսանյան Երևանի 127 մնկ․
17. 21 հուլիս 12:00 ԵԱԴԴ/1140/02/17 Սուսաննա Գալստյան Երևանի 56 դպր․
18. 21 հուլիս 15:30 ԵԱԴԴ/1057/02/17 Քրիստինե Սարյան Երևանի 2 դպր․
19. 21 հուլիս 15:30 ԵԱԴԴ/1058/02/17 Լուսինե Փիրումյան Երևանի 63 դպր․
20. 21 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1048/02/17 Փարսադան Ալեքսանյան Նոյեմբերյանի 2 դպր․
21. 21 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1062/02/17 Վարվառա Աբգարյան Եղվարդի 2 դպր․
22. 24 հուլիս 15:30 ԵԱԴԴ/1125/02/17 Նաիրա Գևորգյան Երևանի 32 մնկ․
23. 24 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1182/02/17 Նաիրա Ղազարյան Ապարանի 2 դպր․
24. 25 հուլիս 16:00 ԵԱԴԴ/1133/02/17 Անահիտ Միրզոյան Երևանի 123 մնկ․
25. 25 հուլիս 16:40 ԵԱԴԴ/1138/02/17 Ինգա Խաչատուրովա Երևանի 25 մնկ․
26. 26 հուլիս 16:00 ԵԱԴԴ/1151/02/17 Սևադա Գափոյան Վարդենիկի 2 դպր․
27. 27 հուլիս 15:30 ԵԱԴԴ/1117/02/17 Անահիտ Խեչումյան Երևանի 67 դպր․
28. 27 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1132/02/17 Մարիաննա Մելյան Երևանի 83 մնկ
29. 28 հուլիս 15:30 ԵԱԴԴ/1163/02/17 Կարեն Դարբինյան Գյումրու 3 դպր․
30. 28 հուլիս 16:30 ԵԱԴԴ/1177/02/17 Անահիտ Վարդանյան Արտաշատի 1 դպր․

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև