Գազային պայմանագիրն ինքնին խայտառակություն է, ԵԱՏՄ անդամ մնալը՝ կործանարար

03.08.2017 | 15:39 | Մամուլը մեր մասին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ  Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի 2013 թ. կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ անգամ այս պայմանագրի ընդունման փաստը կարելի է կասկածի տակ վերցնել. «Հիշենք, թե ինչ պայմաններով անցավ քվեարկությունը, և ոչ ոք չի կարող ասել, թե ԱԺ քանի պատգամավոր է դրան կողմ քվեարկել: Էլեկտրոնային համակարգը չէր գործում, իսկ հաշվիչ հանձնաժողովն այդպես էլ չհաշվեց քվեների քանակը: Այնպես որ հարց է՝ արդյո՞ք ԱԺ-ն այդ պայմանագիրը վավերացրել է, թե՞ ոչ: Երկրորդ՝ այն  պայմաններն են, որոնցում «Գազպրոմն» աշխատում է: Խայտառակ պայմանագիր է, որն ինքնին «Գազպրոմին» տալիս է մոնոպոլիա, երբ ամբողջ աշխարհի երկրներում փորձում են հնարավորիս քիչ մոնոպոլիաներ լինեն էներգետիկ ոլորտում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Կարդացեք նաև