Քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ (անիմացիոն տեսանյութ)

02.10.2017 | 11:03 | Տեսանյութեր

Համաձայն ՀՀ Սահմանդրության՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Խաղաղ հավաքների իրավունքը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է:

Հավաքը կարող է լինել երթերի, նստացույցերի, գործադուլների, բողոքի ակցիաների, պիկետների և այլ միջոցներով: Հավաքի մասնակիցները կարող են կրել հավաքի նպատակին համապատասխան պատկերներով հագուստ, պահել պաստառներ, ելույթներ ունենալ և հնչեցնել կոչեր:

Տեսանյութում մանրամասն ներկայացված են քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև