Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին, արևմուտքը՝ քննադատում (անիմացիոն տեսանյութ)

12.10.2017 | 13:34 | Արտաքին քաղաքականություն, Տեսանյութեր

Վերջերս արևմտյան մամուլը բացահայտեց, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ ընկերությունների միջոցով «լվացել» են շուրջ երեք միլիարդ դոլար և կաշառել մի շարք պաշտոնյաների: Ըստ այդ բացահայտումների՝ Ադրբեջանը կեղծ ընկերությունների միջոցով գործարքներ է իրականացրել նաև ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության հետ, որը զբաղվում է ռուսական սպառազինությունների արտահանմամբ:

Այս բացահայտումները Ադրբեջանում անվանեցին Ջորջ Սորոսի և հայերի կողմից կազմակերպված արշավ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի դեմ:

Տեսանյութում ներկայացված են Ռուսաստանի արձագանքը և ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև