ԵՄ-ն ՀՀ-ի վրա ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են. «Ազատություն»

17.10.2017 | 15:49 | Մամուլը մեր մասին

Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք նոր համաձայնագրով ավելանալու է Եվրամիությունից Հայաստանին եկող ֆինանսական աջակցությունը, որի կարիքը Հայաստանը բավականին շատ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Հայաստանի վրա ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են։

«Իրականում այդ համաձայնագրով, ոչ միայն համաձայնագրով՝ առհասարակ, բայց նաև համաձայնագրով Եվրամիությունն ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են։ Եվրամիությունն այժմ ևս հանդիսանում է Հայաստանի հիմնական դոնորը, և այս պայմանագրով ևս ավելանալու է Եվրամիությունից Հայաստանին եկող ֆինանսական աջակցությունը, որի կարիքը Հայաստանը բավականին շատ ունի, և դա է հիմնական լծակը։ Այստեղ հարցը գնահատումն է՝ Հայաստանի իշխանություններն այս կոնկրետ բարեփոխումն արե՞լ են, թե՞ չեն արել», – ասաց Իոաննիսյանը։

Ըստ քաղաքացիական ակտիվիստի, բավականին լավ է, որ պայմանագրով նաև նախատեսված է քաղհասարակության պլատֆորմ։

«Այսինքն՝ պայմանագրով շատ մեխանիզմներ են նախատեսված՝ այնտեղ խորհուրդ է լինելու, նաև պառլամենտական համագործակցություն է լինելու, բայց նաև լինելու է քաղհասարակության պլատֆորմ՝ Հայաստան-Եվրամիություն, որը նաև իր գնահատականներն է տալու պայմանագրի դրույթների իրականացման հետ կապված, և սա շատ կարևոր է, որովհետև, միգուցե դա սուբյեկտիվ կարծիք է, բայց ես համարում եմ, որ Հայաստանում այնուամենայնիվ քաղհասարակությունը բավականին անկախ է իշխանություններից, կարևոր է նաև, որ այդ քաղհասարակության պլատֆորմի ձևավորման մեջ պայմանագրով նշված է, որ ներդրում է ունենալու Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը գործող կառույց է և որը իշխանություններից ևս անկախ է», – ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. – «Այսինքն՝ լինելու են Հայաստանում իշխանություններից նաև անկախ սուբյեկտներ, որոնք որ գնահատական են տալիս։ Եվ այդ գնահատականը ոչ միայն Բրյուսելից է տրվելու, քանի որ երբեմն մի քիչ հեշտ է Բրյուսելում գտնվող մարդկանց ռեֆորմի իմիտացիան ռեֆորմի տեղ ներկայացնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.


Կարդացեք նաև