Կահույքը, հագուստը և տեխնիկան հունվարի 1-ից կթանկանան (ցուցակ)

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:

Ստորև ներկայացված են կահույքի, հագուստի և տեխնիկայի մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այս բոլոր ապրանքները հիմնականում բերվում են այլ երկրներից, ուստի դրանց հիմնական մասը տեղական շուկայում թանկանալու է հենց նշված չափով:

Ապրանքատեսակի անվանումը Արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճը*
Փայտյա կահույքի խնամքի միջոցներ 12.9 %
Կահույք նստելու համար 5 %
Գրասեղան 5 %
Պահարաաններ 5 %
Մահճակալ 5 %
Մատրաս 8.3 %
Էլեկտրական սեղանի լամպեր 9.4 %
Լամպեր ապակյա 8 %
Կաշվի և մորթու մշակման միջոցներ                     5 %
Հագուստ բնական մորթուց 0-10 %
Հագուստ ոչ բնական մորթուց -1 % **
Զուգագուլպաներ 4 %
Ձեռնոց 0-4 %
Շալ, շարֆ 8.3-9.2 %
Փողկապ 8-9.2 %
Ներքնազգեստ 8-9.2 %
Հողաթափեր շուրջ 20 %
Սպիտակաեղեն 5.7-8.3 %
Վարագույրներ 6.2-9.2 %
Կոշիկներ -2.8-0 %
Գլխարկներ բնական մորթուց 8.3-9 %
Հովհանոցներ 5 %
Սպասք 3.3-7.3 %
Էլեկրական սափրիչներ -5 %
Միկրոալիքային վառարան 5 %
Բջջային հեռախոսներ -10 %
Հեռխոս դիստանցիոն -3.3 %
Դոմոֆոն 3.3 %
DVD նվագարկիչ -5 %
Հեղուկբյուրեղյա մոնիտոր -1.7 %
Հեղուկբյուրեղյա հեռուստացույց 6 %
Սպասք լվացող մեքենա -10 %
Սառնարան 6.7-10 %
Լվացքի մեքենա 3.3-3.5 %
Գազօջախ 3.3-5 %

 

Նշենք, որ բոլոր այս ապրանանքատեսակների մաքսային դրույքաչափերը ուժի մեջ են մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:

* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:

** – Դրույքաչափը նվազելու է

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող