Հայտարարություն բերման ենթարկված 18 քաղաքացիների վերաբերյալ

Sorry, this entry is only available in Armenian.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում պահվում է 8 քաղաքացի, որոնք բերման են ենթարկվել ապրիլի 18-ին՝ ժամը 11:05-ին, Ֆրանսիայի հրապարակից: Քաղաքացիների հավաստմամբ՝ բերման ենթարկվելու պահին իրենք Ֆրանսիայի հրապարակում ցույցի չէին մասնակցում:

Կենտրոն բաժնում 6 քաղաքացի բերման է ենթարկվել ժամը 11:10-ին,  ևս 4-ը՝ 11:25-ին:

Նշված անձիք ոստիկանությունում պահվում են այն պատճառաբանությամբ,  որ պետք է հարցաքննվեն որպես վկա՝ ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ լրացել է բերման ենթարկված բոլոր 18 քաղաքացիներին անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը՝ 3 ժամ, և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով անազատության մեջ պահվող քաղաքացիներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Related Posts: