Ապրիլի 13-17-ի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը

18.04.2018 | 19:05 | Հայտարարություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը:

Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ – 4․500 մարդ

Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ

Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 1900 մարդ

Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ

Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. – 33․000-35․000 մարդ

Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։

Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաև բազմաթիվ երթեր և զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուշիուշով հետևում է իրադարձությունների ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կհաղորդի ցուցարարների թվաքանակի վերաբերյալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև