Քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստան» խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ և քննարկել նախագահի դերակատարությունը դրանց իրականացման գործում: Քննարկվել են նաև ընտրական օրենսդրության, կրթության, մամուլի ազատության ոլորտներում, դատաիրավական համակարգում բարեփոփումների անհրաժեշտության, ինչպես նաև քաղբանտարկյալներին առնչվող հրատապ հարցեր:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող