Ստեղծվել է ընտրական բարեփոխումների հանձնաժողով. քարտուղարը Դ. Իոաննիսյան է

20.06.2018 | 17:42 | Ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:

Հանձնաժողովը ստեղծվել է՝ ելնելով ՀՀ ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության  ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քարտուղարը` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հանձնաժողովի կազմում են նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև քաղհասարակության ներայացուցիչներ, մասնավորապես, «Թրանսփարենսի ինտերնացիոնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը Ս.Այվազյանը, Վանաձորի Հելսինկյան գրասենյակի մոնիթորինգի համակարգող Վ.Գրիգորյանը և այլ փորձագետներ:


Կարդացեք նաև