Շուտով՝ «Փաստերի ստուգման հարթակ»

07.09.2018 | 19:40 | Հայտարարություններ

SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի է ունենալու կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ, չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը շարունակելու է լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը (fact checking): SUT.am-ն այսուհետ հանդես կգա նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP  (անգլ․՝ Fact Investigation Platform) անվանմամբ։ Մինչև վերջնական վերաբրենդավորումը, SUT.am-ի հղումներին հետևելով, դուք կհայտնվեք FIP.am-ում, որը կպարունակի կայքի բոլոր հին ու նոր հոդվածները։

Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ընթերցողի ներկայությունը, և հուսով ենք, որ այս տեխնիկական փոփոխությունները տարակուսանքի մեջ չեն գցի մեր ընթերցողին։

 

Հարգանքով՝

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև