«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում». 7-րդ սեմինարի հրավեր

01.11.2018 | 13:52 | Միջոցառումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար կազմակերպում է երկօրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։

Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել լրագրողների մասնագիտական հմտությունները Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում։ Միջոցառմանը զեկույցով հանդես են գալու Հայաստանում ներկայացված օտարեկրյա դեսպաններ, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար փորձագետներ: ԻՔՄ կազմակերպած միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Հայտադիմումներն ընդունվում են մինչ նոյեմբերի 11-ը (ներառյալ)։

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 16-18-ին, Աղվերանում։ Մեկնում ենք ուրբաթ օրը, ժամը 18։00-ին, վերադառնում կիրակի՝ նույն ժամին: Մրցույթի արդյունքում ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, գիշերակացը, սնունդը և մյուս բոլոր ծախսերը կապահովվեն:


Կարդացեք նաև