«Ապատեղեկատվությունը և դրա դեմ պայքարը»․ սեմինար-թրեյնինգի հրավեր

01.11.2018 | 17:57 | Միջոցառումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 9-ից 11-ը Աղվերանում կազմակերպում է երկօրյա սեմինար-թրեյնինգ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին՝ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների համար։
Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել ակտիվիստների հմտությունները ապատեղեկատվության բացահայտման ու դրա կանխարգելման գործում։ Ներկայացվելու են կեղծ նկարների, տեսանյութերի և ֆեյսբուքյան հաշիվների նույնականացման գործիքներ, ինչպես նաև փաստերի ստուգման այլ մեխանիզմներ:

Մեկնումը՝ Երևանից ուրբաթ օրը, ժամը 18:30-ին, վերադարձը` կիրակի, ժամը 18:00-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 5-ն է (ներառյալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարին կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։


Կարդացեք նաև