Կայացավ «Կեղծ լուրերի հայտնաբերումը և փաստերի ստուգումը» խորագրով սեմինար-թրեյնինգը

26.11.2018 | 18:54 | Միջոցառումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նոյեմբերի 23-25-ը Աղվերանում կազմակերպել էր «Կեղծ լուրերի հայտնաբերումը և փաստերի ստուգումը» խորագրով սեմինար-թրեյնինգ:

Միջոցառմանը ելույթներով և գործնական պարապմունքներով հանդես եկան Ալեքսեյ Նաբոժնյակը ուկրաինական StopFake լրատվականից, հետաքննող լրագրողներ Հրանտ Գալստյանը և Գրիշա Բալասանյանը «Հետք» լրատվականից, Ռաֆայել Աֆրիկյանը Fip.am Փաստերի ստուգման հարթակից, «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոնիտորինգի բաժնի փորձագետներ Արեն Մելիքյանն ու Աննա Փամբուխչյանը:

Միջոցառման ընթացքում 20-ից ավել սովորող և գործող լրագրողներ հնարավորություն ստանցան ավելի մանրամասն ծանոթանալ փաստերի ստուգման գործիքներին և ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներին, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ ծավալեցին վերոնշյալ հարցերի շուրջ:

previous arrow
next arrow
Slider

Կարդացեք նաև