Դիտորդները Ազգային ժողովի ընտրություններում (անիմացիոն տեսանյութ)

07.12.2018 | 15:05 | Տեսանյութեր

Ինչպես հայտնի է, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալու են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Ընտրությունների ժամանակ և նախընտրական քարոզչության փուլում մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնում են դիտորդություն:
Մասնավորապես, դիտորդություն են իրականացնելու Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը (որի կազմում են Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և թվով 5 այլ կազմակերպություններ), «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը (որի կազմում են Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը), ինչպես նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ:


Կարդացեք նաև