Տեղի ունեցավ հետաքննական լրագրության դասընթացի շնորհանդեսը

16.01.2019 | 16:36 | Միջոցառումներ

Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» դասընթացի շնորհանդեսը: Դասընթացն իրականացվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին ժամանակակից մեդիա միջավայրում դասընթացի կարևորության, դրան մասնակցելու հնարավորությունների մասին, պատասխանեցին ներկաների հարցերին:

«Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» դասընթացը բացառապես անվճար է և նախատեսված է ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստների և ընդհանուր առմամբ բոլոր շահագրգիռ քաղաքացիների համար: Դասընթացի առաջին փուլով արդեն գործարկվել է 12 տեսադասից բաղկացած կայքը՝ course.uicarmenia.org: Կայքում գրանցված և դասընթացը հաջողությամբ անցած մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցել ծրագրի երկրորդ փուլին՝ դեմ առ դեմ թրեյնինգներին: Այնուհետև կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում լավագույն 8 հետաքննական նախագծերը կստանան փոքրիկ դրամաշնորհներ:


Կարդացեք նաև