3 Հակափաստարկ դատախազությանը՝ «Պերմյակովի նամակի» կապակցությամբ

20.02.2015 | 11:33 | Արտաքին քաղաքականություն

Ս.թ. փետտրվարի 19-ին ՀՀ Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, ուր ՀՀ գլխավոր դատապազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի գրյության և դրա բովանդակությունը կասկածի տակ դնող հրապարակումները որակվել էին «անհեթեթ»:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

  1. Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում, փետրվարի 3-ին ուղղարկված նամակը շաբաթներ անց դեռ չի հասել ՌԴ դատախազություն: Անգամ Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ:
  2. Համաձայն պաշտոնական հաղորդագրության, գլխավոր դատախազը այդ նամակում հղում է տվել հայ-ռուսական պայմանագրի մի դրույթի, որի համաձայն խնդրանքի մերժումը լիովին իրավաչափ կլինի… Եվ հղում չի տվել պայմանագրերի այն դրույթներին, որոնց համաձայն ռուսական կողմը պարտավոր է փոխանցել Պերմյակովին:
  3. ՀՀ Դատախազությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և չի տրամադրել նամակի պատճենը ոչ «Իրազեկ Քաղաքացիների Միավորմանը», ոչ էլ նույն պահանջով դիմած բազում լրատվամիջոցներին:

Ուստի, քանի դեռ ՀՀ դատախազությունը, խախտելով օրենքը, չի տրամադրում ոչ նամակի պատճենը, ոչ էլ դրա ուղղարկված լինելու մասին որևէ ապացույց, Հայաստանի հանրությունը իրավունք ունի պնդելու, որ այդպես դատապազույթունը ինչ-որ բան է կոծկում… Հակառակ պարագայում որևէ իմաստից զուրկ կլիներ օրենք ոտնահարելով գաղտնի պահել նամակի բովանդակությունը:

Նշենք, որ դեռևս փոտրվարի 13-ին «Իրազեկ Քաքաքացիների Միավորումը» հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական Դատարան` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի խնդրո առառկա նամակի պատճենը: Իսկ անհեթեթության գնահատումը թողնում ենք հանրությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիյում տեղի ունեցած դաժան սպանդի մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի տանկիստ Վալերիյ Պերմյակովը այժմ գտնվում է նույն այդ ռազմաբազայի տարածքում: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունվարի 15-ին «տղամարդավարի» խոստացել էր դիմել իր ռուս գործնկերոջը՝ Պորմյակովին հայկական կողմին փոխանցելու խնդրանքով, ինչը, դատախազության պնդմամբ, նա արել է փետրվարի 3-ին:

 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև