ՀԷՑ-ի ու էլեկտրաէներգիա արտադրողների սակագները (աղյուսակ)

01.06.2015 | 14:09 | Տնտեսություն և Էներգետիկա, Օգտակար նյութեր

Ինչպես հայտնի է, Հայաստանի Էլեկտրական Ցանցերը, ինչպես նաև Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրողները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացրել սակագների թանկացման շուրջ 15 հայտ:

Այդ հայտերով Հայաստանի Էլեկտրական ցանցերը մտադիր են սպառողներին մատակարարվող հոսանքը թանկացնել շուրջ 17 դրամով, իսկ արտադրողներն առաջարկել են ՀԷՑ-ին մատակարարվող մեկ կիլովատ/ժամի գինը թանկացնել շուրջ 6 դրամով:

Այդ պատճառով “Իրազեկ քաղաքացիների միավորման” փորձագետ Կարեն Վարդանյանը կազմել է մանրամասն աղյուսակ, որում թվարկված են էլեկտրաէներգիա բաշխողների, արտադրողների և տեղափոխողների ներկա սակագները, հայտով առաջարկվող սակագները, սեփականատերերը, ինչպես նաև մի շարք այլ տեղեկություններ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աղյուսակ (PDF)

Աղյուսակ (DOC)


Կարդացեք նաև