Գյուղնախարարության օտարերկրյա գրանտերը

«Իարզեկ քաղաքացիների միավորամում»-ը կատարում է հետազոտություն  ՀՀ պետական մարմիններին հատկացված դրամաշնորհնների մասին: Այսօր հանրության դատին ենք ներկայացնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից վերջին տաս տարում ստացված օտարերկրյա դրամաշնորհները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի ԳՆ-ին հատկացվել է 21,893,770 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհայնի բանկի, Եվրամիության, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունների կողմից: Հետաքրքիր է, որ ԳՆ-ն երբևիցե որևէ դրամաշնորհ չի ստացել Ռուսաստանից՝ ի հեճուկս Հայաստանի պռո-ռուսական քաղաքականությանը:

Այսպիսով՝ ՀՀ ԳՆ-ն 2005 թ.-ին ստորագրել է համաձայնագիր ճապոնական դրամաշնորհ (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) ստանալու համար, որի նպատակն է գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացումը: Դրամաշնորհի չափը կազմում է 1,755,000 ԱՄՆ դոլար: 2006-2007 թվականներին թռչնագրիպին հակազդելու համար կրկին Ճապոնիայի կողմից  (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) տրամադրվել է 2,803,900 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Graf1

2012 թ.-ին ԳՆ-ն համաձայնագիր է ստորագրել Համաշխարհայնի բանկի հետ և ստացել է 450,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար: 2013 թվականին գումարային ստացել է 1,420,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ համայնքների գուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012-2014թթ. իրականցրել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացման» թեմայով ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականցումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն. եվրո:

ՀՀ ԳՆ-ն 2005-2011 թթ.-ին տարբեր չափերի դրամաշնորհներ է ստացել Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարություններից տրակտորների, կոմբայների, պարարտանյութերի, պահեստամասերի և գյուղգործիքների ձեռք բերման համար:

Առաջիկայում մենք հերթով կանրադառնանք Հայաստանի բոլոր պետական մարմինների ստացած օտարերկրյա գրանտներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Առնչվող