Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը (աղյուսակ)

22.06.2015 | 11:38 | Տնտեսություն և Էներգետիկա

Ինչպես հայտնի է, 2015թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:

Այժմ փորձենք պարզել, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ընկած են ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները:

Հ/Հ Սպառող սեգմենտը Տարեկան սպառումը

(մլն կՎտ/ժ)

Տարբերությունը (մլրդ դրամ)
1.          Բնակչություն 1874.9 12.993
2.          Բյուջետային կազմակերպություններ 226.9 1.5724
3.          Արդյունաբերություն 1284.5 8.901
4.          Տրանսպորտ 113.2 0.7845
5.          Ոռոգում 172.7 1.1968
6.          Ջրամատակարարում և ջրահեռացում 71.4 0.495
7.          Այլ կազմակերպություններ 1560.0 10.81
  ԸՆԴԱՄԵՆԸ 5303.6 36.753

 

Այսպիսով՝ եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի:

Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև