Հայաստանում սկսում են բացահայտել եւ կանխարգելել ապատեղեկատվությունը (Media Center)

Հայկական համացանցային սեգմենտում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ստեղծել է «SUT.am» անվանումը կրող յուրօրինակ նախագիծ, որի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

«Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության մեջ, որոնք «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մինչեւ օրս, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա եւ կատարելով հետազոտություն, բացահայտում է: Ուստի այսպես մենք ավելի ընդարձակում են մեր գործը եւ նրան տալիս ավելի համակարգված բնույթ», – նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նման նախաձեռնության կարիք հայկական լրատվական դաշտում կա, քանի որ բազմիցս են իրականությանը չհամապատասխանող եւ հասրակությանը մոլորության մեջ գցելու նպատակով տարածվող ապատեղակատվության օրինակները: «Նման նախաձեռնություններ կան Վրաստանում եւ Ուկրաինայում: Դրանք զարգանում են այնտեղ»,  – հավելեց Իոաննիսյանը:

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 14-ին Դանիել Իոաննիսյան եւ SUT.am կայքի խմբագիր Վահե Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը, որի հետեւեց նախաձեռնության հեղինակների ասուլիսը:

Ղուկասյանը ընգծեց, որ իրենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: «Գերակա շահը, որով առաջնորդվում են մեր լրագրողները՝ ակնհայտ ապատեղեկատվության տարածման կանխարգելումն է: Կայքը գործում է երեք լեզվով եւ փորձելու ենք ակտիվերոն թարմացնել այն, որպեսզի բովանդակությունը հասանելի լինի ընթերցողներին բոլոր երեք լեզուներով», – հայտարարեց Վահե Ղուկասյանը՝ հավելելով, որ «Սուտ.am»-ը չի հրապարակում այնպիսի նյութեր, որոնք խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, կամ արժանապատվության իրավունքը: «Սա դասական առումով լրատվամիջոց չէ, այն ուղղված է ապատեղեկատվության բացահայտմանն ու կանխարգելմանը», – հավելեց նա:

Արդեն իսկ գործում է կայքի առանձին էջը Facbook-ում, ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ կայքը հնարավորություն է տալիս նաեւ հասարակ մարդկանց մասնակցել ապատեղեկատվության բացահայտման գործին: «Կայքում կա «տեղեկացնել ստի մասին» անունը կրող հատուկ պատուհան, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկացնել տարբեր ապատեղեկատվությունների մասին, որոնք մենք կփորձենք պաշտոնական հարցումների եւ հետազոտությունների միջոցով բացահայտել: Կարղ են այդ կերպ մեզ ապատեղեկատվության մասին տեղեկացնել նաեւ բարեխիղճ պաշտոնյաները: Աղբյուրի գաղտինությունն ապահովվում է», – տեղեկացրեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Առնչվող