Իշխանությունները մտադիր են առաջիկա ընտրություններն անցկացնել առանց դասական կեղծիքների (1in.am)

«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով նախորդ վերջին ընտրությունների ժամանակ կատարված ընտրակեղծիքներին և հարցին, թե ընտրատեղամասերի մոտ՝ դրսում տեղադրված տեսախցիկների առկայությունն արդյո՞ք բավարար է քաոսը վերահսկելու կամ ընտրակեղծիքները ֆիքսելու համար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանը նշեց. «Եթե համեմատենք 2013թ. համապետական ընտրությունների հետ, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերի ներսում ավելի շատ խախտումներ եղան, իսկ 2015-ը ընտրակեղծիքների պիկ էր:

Երբ որ ասում ենք ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող ընտրակեղծիքներ, իրականում նկատի չունենք տեղամասի մուտքի մոտ, այնտեղ առավելագույնը կարող են կուտակումներ լինել: Նոր Ընտրական օրենսգրքի պարագայում նկատի ունենք ոչ թե դասկան կեղծիքները, երբ թիվը փոխվում է այլ թվով, կամ անձը քվեարկում է այլ անձի փոխարեն, այլ այն, որ ամբողջ պրոցեսն է աղավաղվում և, այնուամենայնիվ, իշխանություններն ապահովում են հանրային կարծիքը չարտահայտող արդյունք, բայց տեղի չի ունենում անմիջական կեղծիք: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընտրությունների վերաբերյալ զուգահեռ «իրականություն» են ստեղծում՝ խառնելով մեծամասնական և համամասնական ընտրակարգերը, ստեղծելով բոնուսային համակարգեր և այլն:

Նոր Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորութուններ է բացում թե՛ քաղաքական առքուվաճառքի համար, թե՛ բոնուսների և այլ հակաժողովրդավարական մեխանիզմների համար: Ընդդիմությունում հիմնականում քաղաքական գործիչներ են, և նրանք ստիպված են լինելու մրցել թաղային հեղինակությունների հետ:

Իրականում տեղամասերից դուրս տեսանկարահանումը, չեմ կարծում, որ շատ ուժեղ ազդեցություն կունենա ընտրությունների վրա. իշխանությունները մտադիր են համապետական ընտրությունները առանց դասական ընտրակեղծիքների իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Առնչվող