Գործընկերներ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» համագործակցում է Հայաստանում գործող իրավապաշտպան և լրագրողական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ:

Մեր ամենակարևոր գործընկերը անկախ լրատվամիջոցներն են: Վեջիններիս միջոցով մենք հանրության լայն շերտերին ենք հասցնում մեր ուսումնասիրություններն ու հրապարակումները:


«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) ֆինանսավորմամբ 2018թ. ապրիլի 1-ից մեկնարկել է «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» (Enabling Watchdog Journalism in Armenia) ծրագիրը՝ լրագրողների, ուսանողների և այլ շահագրգիռ քաղաքացիների համար: Ծրագիրն իր մեջ ներառում է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվելիք հետաքննական լրագրության առցանց ինտերակտիվ դասընթացներ, որոնք հասանելի կլինեն նաև ծրագրի ավարտից հետո, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող թրեյնինգներ՝ Հայաստանի և Արևմուտքի առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ծրագրի ավարտին 8 մասնակիցների կտրվեն փոքր ենթադրամաշնորհներ՝ իրենց հետաքննական նախագծերի իրականացման համար:


Մենք անդամակցում ենք ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական
հասարակության ֆորումին, որի Հայաստանի ազգային պլատֆորմին անդամցում են 200-ից ավել կազմակերպություններ:

 

 


«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անդամակցում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին, որի սահմաններում իրականացնում ենք ընտրությունների դիտորդություն: «Անկախ դիտորդի» անդամ են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Մարտունու կանանց համայնքային խորհրդը և Գորիսի մամուլի ակումբը:


 Մենք նաև համագործակցում ենք Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ: