Մեր կազմակերպությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։

Տեսլական

Մեր կազմակերպությունը պատրաստվում է դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը։

Առաքելություն

Մեր առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, ինչը մեր համոզմամբ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:

Մենք միջոցներ ենք ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի ունակությունների բարձրացման համար: Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ ArmRusInfo ռուսալեզու լրատվական կայքի և Sut.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ) կայքի միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումները հիմնականում վերաբերվում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլոտներում քաղաքացիների իրավուքնենրին: Մեր վերլուծությունները վերահրապարակվում են այլ լրատվամիջոցների կողմից: 2016 թվականին մամուլում մեր մասին եղել է 2 հազարից ավել հիշատակում, իսկ մեր պատրաստած անիմացիոն տեսնյութերը Youtube-ում, Facebook-ում և այլ ցանցերում ունեն մի քանի միլիոն դիտում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:

Բոլոր տեսակի նյութերը նախապատրաստելիս մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքների առաջմղման նպատակով: Որևէ պարագայում մենք չենք արդարացնում ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները:

Մենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:

Մեր թիմը

Դանիել Իոաննիսյան

Ծրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ընդդիմադիր քաղաքական դաշտում 2007 թվականից։ Նա աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական 2010-ից 2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է, որպես  իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ.-ին Իոաննիսյանը թողել է քաղաքական դաշտը և այնուհետև հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։


Տաթևիկ Քերոբյան

Նախագահ

Տաթևիկ Քերոբյանը աշխատել է մասնավոր սեկտորում 2008 թվականից։ 2013 թվականին գործընկերների հետ միասին հիմնադրել է «Ջեյ Արս Հաուս» ՍՊԸ-ն, որտեղ և աշխատել է որպես տնօրեն։

2014 թվականից հանդիասնում է իր և գործընկերների կողմից հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը։ Պատասխանատու է կազմակերպության վարչական հարցերով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին։


Վահե Ղուկասյան

Գլխավոր խմբագիր

Վահե Ղուկասյանը, մասնագիտությամբ արևելագետ, 2013 թվականից աշխատում է մամուլի ոլորտում։ 2015 թվականից գրում է վերլուծական հոդվածներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համար՝ անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին։

2016 թվականից հանդիսանում է ArmRus.Info և Sut.am կայքերի խմբագիրը։


Գևորգ Ղահրամանյան
Սոցիալական մեդիա մարքեթինգի պատասխանատու

Գևորգ Ղահրամանյանը 2011 թվականից համագործակցել է «Ժառանգություն» կուսակցության հետ, մասնակցել է բազմաթիվ քաղաքական ծրագրերի (NDI, Konrad Adenauer Stiftung, RSI):

2015 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, որպես ծրագրային օգնական: 2017թ.-ից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության սոցիալական մեդիա մարքեթինգի պատասխանատու։


Ռաֆայել Աֆրիկյան

Լրագրող

2016 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում՝ որպես լրագրող:

Աշխատանքի ընթացքում հիմնականում անդրադառնում է ՀՀ արտաքին քաղաքականությանը:


Քրիստինե Գորոյան

Թարգմանիչ

Քրիստինե Գորոյանը ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Նա նաև ավարտել է նույն համալսարանի թարգմանության բաժինը:

Քրիստինեն աշխատել է որպես թարգմանիչ մի շարք միջազգային ծրագրերում: Նա նաև անկախ թարգմանիչ է տարբեր ոլորտներում, ներառյալ  քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն և այլն:

Նաև մասնակցել է մի շարք երիտասարդ փորձագետների և առաջնորդների դասընթացների և ԵՄ և եվրոպական հիմնադրամների կողմից ֆինանսավորվող քաղաքական ծրագրերի:


Անդրանիկ Մանուկյան

Տնտեսական փորձագետ

Անդրանիկ Մանուկյանը հանդիսանում է միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ։  2016 թվականի հունիսից աշխատում է Երևանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի բաժնում: Անցած տարիների ընթացքում նա ներգրավված է եղել տարբեր հետազոտական ծրագրերում և այժմ հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ։

Մանուկյանը 2016 թվականի հոկտեմբերից կատարում է տնտեսական հետազոտություններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում։


 Ամալյա Մելքոնյան

Իրավախորհրդատու

Ամալյա Մելքոնյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: Նա հիմնականում իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում հանրային իրավունքի, ինչպես օրինակ վարչական, հարկային և ընտրական իրավունքի ոլորտներում: Նա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում պատրաստում է իրավական կարծիքներ օրենքի նախագծերի վերաբերյալ,  իրավական ակտերի հետ կապված պարզաբանումներ է հայցում, հայցադիմումներ է պատրաստում և ներկայացնում է մեր շահերը դատարաններում:

Ամալյան Հայաստանի Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է և ունի Իրավագիտության բակալավրի աստիճան և Միջազգային գործարար իրավունքի մագիստրոսի աստիճան:


Շուշան Հարությունյան

Թարգմանիչ

Շուշան Հարությունյանը  ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը:

2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում որպես խմբագիր-տարգմանիչ;

2016 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում որպես թարգմանիչ, ինչպես նաև մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում որպես սրբագրիչ:


Փիրուզա Պետրոսյան

Գրասենյակի օգնական

Փիրուզա Պետրոսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը և նույն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014 թվականի նոյեմբեր ամսից թղթակցում է «Ասպարեզ» օրաթերթին: 2017 թվականի փետրվարից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակային հարցերով օգնականը:


Զարուհի Պողոսյան

Թարգմանիչ

Զարուհին ունի  Քաղաքագիտության և լեզվաբանության բակալավրի աստիճան և Միջազգային հարաբերությունների / հաղորդակցության մագիստրոսի աստիճան Երևանի Վ. Բրյւսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից:

Մինչև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին միանալը աշխատել է ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, պրակտիկա է անցել ՀՀ Ազգային ժողովում, Եվրասիա համագործակցության հիմնադրամում և այլն: Զարուհին նաև Սիվիլնեթ ստուդիայի հաղորդակցության գծով մասնագետն է և Պրակտիկանտների ծրագրի համակարգողը Հայաստանի առաջատար առցանց հեռուստաալիքներից մեկում՝ Սիվիլնեթում:


Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան-փորձագետ

Վահրամ Թոքմաջյանը 2006թ.-ից սկսած զբաղվել է ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ: Մշտապես աջակցել է ընդդիմադիր թևին, բայց, այդուհանդերձ,  անկուսակցական է: 2009թ.-ից սկսած այս ոլորտներին զուգահեռ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության շրջանակներում՝ որպես փորձագետ զբաղվում է պատմության, ազգագրության և ընդհանրապես հասարակագիտական ոլորտին առչնվող խնդիրներով: