Մեր թիմը

Դանիել Իոաննիսյան

Ծրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ընդդիմադիր քաղաքական դաշտում 2007 թվականից։ Նա աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական 2010-ից 2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է, որպես  իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ.-ին Իոաննիսյանը թողել է քաղաքական դաշտը և այնուհետև հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։


Տաթևիկ Քերոբյան

Նախագահ

Տաթևիկ Քերոբյանը աշխատել է մասնավոր սեկտորում 2008 թվականից։ 2013 թվականին գործընկերների հետ միասին հիմնադրել է «Ջեյ Արս Հաուս» ՍՊԸ-ն, որտեղ և աշխատել է որպես տնօրեն։

2014 թվականից հանդիասնում է իր և գործընկերների կողմից հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը։ Պատասխանատու է կազմակերպության վարչական հարցերով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին։


Վահե Ղուկասյան

Գլխավոր խմբագիր

Վահե Ղուկասյանը, մասնագիտությամբ արևելագետ, 2013 թվականից աշխատում է մամուլի ոլորտում։ 2015 թվականից գրում է վերլուծական հոդվածներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համար՝ անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին։

2016 թվականից հանդիսանում է ArmRus.Info և Sut.am կայքերի խմբագիրը։


Շուշաննա Վրացյան

Սոցիալական մեդիա մարքեթինգի պատասխանատու

Շուշաննա Վրացյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության բաժինը: 2016-2017թթ. աշխատել է մասնավոր սեկտորում: 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին եղել է ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտորդ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից: Նույն թվականի հունիս ամսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ:


Ռաֆայել Աֆրիկյան

Լրագրող

Ռաֆայել Աֆրիկյանը ավարտել է Հայաստանի ագային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկա-մեքենագիտական բաժինը, մասնագիտությամբ ճարտարագետ է։ 2012-2016թթ. աշխատել է մասնավոր սեկտորում։ 2016 թվականից աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում՝ որպես լրագրող։ 2017-ից Sut.am կայքի լրագրող է։


Քրիստինե Գորոյան

Թարգմանիչ

Քրիստինե Գորոյանը ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Նա նաև ավարտել է նույն համալսարանի թարգմանության բաժինը:

Քրիստինեն աշխատել է որպես թարգմանիչ մի շարք միջազգային ծրագրերում: Նա նաև անկախ թարգմանիչ է տարբեր ոլորտներում, ներառյալ  քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն և այլն:

Նաև մասնակցել է մի շարք երիտասարդ փորձագետների և առաջնորդների դասընթացների և ԵՄ և եվրոպական հիմնադրամների կողմից ֆինանսավորվող քաղաքական ծրագրերի:


Աշխեն Մուշեղյան

Ծրագրերի վարչական ղեկավար

Աշխեն Մուշեղյանը քաղաքագիտության մագիստրոս է (Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) և հանրային կապերի մասնագետ (ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետ): Վերապատրաստվել է նաև Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (YSPS):

2007-2017թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես Հանրային կապերի մասնագետ, 2013 թվականից աշխատում է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի գործադիր տեղակալ:

Մասնակցել է տեղական և միջազգային մի շարք դասընթացների, քաղաքական և քաղաքացիական ոլորտներին առնչվող տարբեր ծրագրերի: Արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք վերլուծական հոդվածների հեղինակ է:

2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրերի վարչական ղեկավար:


Շուշան Հարությունյան

Թարգմանիչ

Շուշան Հարությունյանը  ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը:

2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում որպես խմբագիր-թարգմանիչ: 2016 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում որպես թարգմանիչ, ինչպես նաև մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում որպես սրբագրիչ:


Փիրուզա Պետրոսյան

Գրասենյակի օգնական

Փիրուզա Պետրոսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը և նույն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014 թվականից թղթակցել է «Ասպարեզ» օրաթերթին: 2017 թվականի փետրվարից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակային հարցերով օգնականը:


Արեն Մելիքյան

Լրագրող

Արեն Մելիքյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Որպես հեռուստալրագրող աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական բաժնում և տարածաշրջանային մի շարք մեդիա հարթակներում: 2017 թվականի հունիսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես SUT.am կայքի լրագրող:


Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան-փորձագետ

Վահրամ Թոքմաջյանը 2006թ.-ից սկսած զբաղվել է ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ: Մշտապես աջակցել է ընդդիմադիր թևին, բայց, այդուհանդերձ,  անկուսակցական է: 2009թ.-ից սկսած այս ոլորտներին զուգահեռ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության շրջանակներում՝ որպես փորձագետ զբաղվում է պատմության, ազգագրության և ընդհանրապես հասարակագիտական ոլորտին առչնվող խնդիրներով:


Աննա Փամբուխչյանը

Մոնիտորինգային ծրագրերի համակարգող

Աննա Փամբուխչյանը մեդիա մոնիտիորինգի ծրագրի պատասխանատուն է։ 2012թ․ աշխատել է որպես ծրագրային պատասխանատու հասարակական սեկտորում։ 2014 թ․ «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ է։ Աշխատել է նաև որպես մեդիա մոնիտոր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրություների դիտորդական առաքելությունում: Սովորել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանում՝  «Միջազգային հարաբերություններ և եվրոպագիտություն» մասնագիտացմամբ։


Սոնա Ղազարյան

Մեդիա մոնիտորինգի փորձագետ

Ղազարյան Սոնան Եվրոպագետ է, մագիստրոսի կոչումը ստացել է College of Europe համալսարանում: 2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես մեդիա մոնիտոր: Նախկինում աշխատել է որպես մեդիա մոնիտոր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրություների դիտորդական առաքելությունում: