«Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա ստորաբաժանումների թիմը իր վրա է վերցրել նաև մի շարք հանրային պարտավորություններ, որոնք նախատեսված չեն Հայաստանի օրենսդրությամբ:

Մասնավորապես, մենք ունեք բնապահպանական քաղաքականություն, որի նպատակն է էներգակիրների խնայողությամբ նվազագույնի հասցնել կազմակերպության գործունեությամբ պայմանավորված վտանգավոր արտանետումները, ինչպես նաև նվազագույնի հասցնել թղթի օգտագործումը, իսկ օգտագործված թուղթը հանձնել վերամշակման:

Մենք նաև խրախուսում ենք հաշմանդամների համար հարմարեցված շինությունների տարածումը: Մասնավորապես, մենք մեր միջոցառումներն իրականացնում ենք բացառապես այնպիսի դահլիճներում ու հյուրանոցներում, որոնք հարմարեցված են սայլակով տեղաշարժվող անձանց համար: