Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը

Հինգշաբթի Հոկտեմբերի 19th, 2017

21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը…

ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

Չորեքշաբթի Հոկտեմբերի 18th, 2017

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև նոյեմբերին կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը, ինչպես և ակնկալվում էր, ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը։…

ԵՄ-ն ՀՀ-ի վրա ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են. «Ազատություն»

Երեքշաբթի Հոկտեմբերի 17th, 2017

Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք նոր համաձայնագրով ավելանալու է Եվրամիությունից Հայաստանին եկող ֆինանսական աջակցությունը, որի կարիքը Հայաստանը բավականին շատ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով,…

Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները

Երեքշաբթի Հոկտեմբերի 17th, 2017

Օրերս հրապարակվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և…

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները

Երկուշաբթի Հոկտեմբերի 16th, 2017

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը…

Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին, արևմուտքը՝ քննադատում (անիմացիոն տեսանյութ)

Հինգշաբթի Հոկտեմբերի 12th, 2017

Վերջերս արևմտյան մամուլը բացահայտեց, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ ընկերությունների միջոցով «լվացել» են շուրջ երեք միլիարդ դոլար և կաշառել մի շարք պաշտոնյաների: Ըստ այդ բացահայտումների՝ Ադրբեջանը կեղծ ընկերությունների միջոցով գործարքներ է…

Բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում (անիմացիոն տեսանյութ)

Ուրբաթ Հոկտեմբերի 6th, 2017

Երբ խոսում ենք ԽՍՀՄ փուլի բռնաճնշումների մասին, սովորաբար դրանք անվանում ենք անհատի պաշտամունքի հետևանք: Սրանով Մոսկվան և Կոմունիստական կուսակցությունը հայտնվում են շահեկան վիճակում՝ մեղքը բարդելով մեկ մարդու՝ Իոսիֆ Ստալինի, վրա:…

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումները որպես ժողովրդավարական գործիք

Հինգշաբթի Հոկտեմբերի 5th, 2017

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԵԼՔ խմբակցության ներկայացրած նախագիծը։ Քննարկումների ընթացքում Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԵԼՔ-ի նախագծի քննարկումը որակել էր որպես «քննարկում՝ ընդամենը քննարկումներ…

Քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ (անիմացիոն տեսանյութ)

Երկուշաբթի Հոկտեմբերի 2nd, 2017

Համաձայն ՀՀ Սահմանդրության՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Խաղաղ հավաքների իրավունքը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Հավաքը կարող է լինել…