«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպություն է, որն իր մեջ է հավաքել կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկատվածության մակարդակի բարձրացման գործում աչքի ընկած հասարակական ակտիվիստների:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում: Մենք համարում ենք, որ դա ցանկացած Ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:

Այս փուլում մենք մեր ուշադրությունն ենք կենտրոնացրել հետևյալ հարցերի վրա`

  • Հայաստանի անդամակցությունը մաքսային միությանը,
  • Հայ-ռուսական «Գազային» համագործակցությունը,
  • Քաղաքացիների իրավունքները ցույցերի ժամանակ,
  • Սպառողների իրավունքները,
  • Վարորդների իրավունքները,
  • Աշխատողների իրավունքները:

Եթե ցանկանում եք մասնակցել կարևոր հարցերի շուրջ հանրության իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ապա մենք մեծ ուրախությամբ կընդունենք Ձեզ մեր շարքերը:

Անդամագրվելու համար հարկավոր է համապատասխան դիմում ուղարկել uicarmenia@gmail.com հասցեին կամ կապվել մեզ հետ: