«Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում

Սեպտեմբերի 6-ին (շաբաթ), ժամը 12:30-ին, «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դահլիճում կանցկացնի սեմինար` «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն Եվրասական Տնտեսական Միությանը Հայաստանի անդմակցության նախապատմությունը, գործընթացը, քաղաքական եւ տնտեսական հետեւանքները, ինչպես նաեւ այլընտրանքները: Այն կվարեն «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը եւ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Մուտքն ազատ է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հասցեն է. Գյումրի, Պուշկինի փ. 96 (25-րդ դպրոցի դիմաց):