Seminar “Armenia’s perspectives in Eurasian Union” at “Darist”

Հոկտեմբերի 26-ին (կիրակի), ժամը 16:00-ին, «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» «ԴԱՐԻՍՏ» Հյուրանոցի դահլիճում կանցկացնի սեմինար` «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն Եվրասական Տնտեսական Միությանը Հայաստանի անդմակցության նախապատմությունը, գործընթացը, քաղաքական եւ տնտեսական հետեւանքները, ինչպես նաեւ այլընտրանքները: Կցուցադրվեն կարճ տեսահոլովակներ, որոնցում ներկայացված է անդամկցության գործընթացը: Կկազմակերպվի քննարկում: Այն կվարեն «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը:

Մուտքն ազատ է:

«ԴԱՐԻՍՏ»-ի հասցեն է. Կապան, Արամ Մանուկյան փող., 1ա շենք (Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու հարևանությամբ)