«Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար «Ջեյ Արս» Հաուսի դահլիճում

Նոյեմբերի 28-ին (ուրբաթ), ժամը 18:30-ին, «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» «Ջեյ Արս» Հաուսի դահլիճում կանցկացնի սեմինար` «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն Եվրասական Տնտեսական Միությանը Հայաստանի անդմակցության նախապատմությունը, գործընթացը, քաղաքական եւ տնտեսական հետեւանքները, ինչպես նաեւ այլընտրանքները: Այն կվարեն «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը:

Մուտքն ազատ է:

«Ջեյ Արս» Հաուսի հասցեն է. Երեւան, Ջեյմս Բրայս փ. 4/1 (Բաղրամյան փ. 8-րդ պոլիկլինիկայի հետնամաս):