ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիր

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծի հայերեն տարբերակը։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի29-ի Պայմանագրին միանալու մասին:

Հավելված 1 ՑԱՆԿ Մաքսային Միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության միանալու կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի29-ի պայմանագրում և Մաքսային Միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին:

Հավելված 3 Պայմաններ և անցումային դրույթներ Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամներ նշանակելու հետ կապված հարցեր:

Հավելված 4 ՑԱՆԿ Ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:

Հավելված 5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները: