Հայաստանի ժողովրդավության հեռանկարները ԵՏՄ-ում

Դժվար թե որեւէ մեկն այսօր պնդի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, այդուհանդերձ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության ցուցանիշով առաջ է հետսովետական երկրների մեծամասնությունից:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին որոշումից հետո ՀՀ քաղաքացիների մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց մի մասը կապված է այս միություն մտնելուց հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ապագայի հետ:

Կարելի է, բնականաբար, հայտարարել, որ ՌԴ-ի, Բելառուսի կամ Ղազախստանի ընտրախախտումներն ու ժողովրդավարությունը առանձնահատուկ կապ չունեն Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այսօր աշխատում է այս եռյակի հետ միայն տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Սակայն, վերջին շրջանում հաճախակի են դարձել Ռուսաստանից մեսիջներն ու հայտարարությունները, որոնք պահանջում են կիրառել գրաքննություն, փակել «անդուր» ՀԿ-ները եւ վերջնականապես հրաժարվել սուվերեն արտաքին քաղաքականությունից:

Անիմացիոն տեսանյութում մանրամասն քննարկված են ԵՏՄ-ին եւ հայկական ժողովրդավարությանը առնչվող հարցերը:

Հեղինակ` Աննա Փամբուխչյան,