«Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում»սեմինար-քննարկում

«ԸԻԿ» ՀԿ Մեղրիի քաղաքացիական կենտրոնի գրասենյակում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպության հետ համատեղ 2014թ.հոկտեմբերի 26-ին կազմակերպվեց սեմինար «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով: Սեմինարի նպատակն էր` իրազեկել հանրությանը եւ բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել այս գործընթացի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Սեմինարը վարում էին Դանիել Իոաննիսյանը և Աննա Փամբուխչյանը: