Արցախի հետ սահմանին մաքսակետ է լինելու

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» օրեր առաջ հրապարակեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները: Ըստ այդ պայմանագրի, ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային Միության (Եվրասիական Միության) սահմաններից:
Ուստի, այն վայրերում, որտեղ ԵՏՄ անդամագրվող Հայաստանից դեպի Արցախ ճանապարհներ են գնում և ապրանքներ են տեղափոխվում պետք է լինեն մաքսային հսկողության կետեր (օրինակ` Քաշաթաղում) և այս հարցի իրավական կողմն արդեն քննարկվել է: Տեսանյութում մանրամասն ասվում է, թե ի՞նչ վտանգներ գոյություն ունեն: